Սալգադո․ Խենթություն կլինի, եթե «Ռեալը» «Տոտենհեմին» կրկին մեծ գումար վճարի

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն իր մեկնաբանությունն է տվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալլիի՝ մադրիդյան ակումբ հավանական տեղափոխության վերաբերյալ։

-Անխոս, «Ռեալի» ներկայացուցիչները կարող են հետևել Ալլիի խաղին։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, երիտասարդ է, տաղանդավոր, արագ, բայց նրա տրանսֆերը թանկ կարժենա։ «Ռեալը» «Տոտենհեմին» հսկայական գումար վճարեց Գարեթ Բեյլի համար և եթե կրկին այդքան գումար վճարի Ալլի համար, խենթություն կլինի։

Եթե, այնուամենայնիվ, տեղափոխությունը կայանա, Ալլին պետք է «Ռեալում» դիմայակի ճնշմանը։ Մադրիդում նա կարող է ավելի մեծ ֆուտբոլիստ դառնալ, քան «Տոտենհեմում»,- Սալգադոյի խոսքը մեջբերված է «TalkSport»-ից։

Հիշեցնենք, որ 2013 թվականին «Ռեալը» Գարեթ Բեյլի տրանսֆերի համար «Տոտենհեմին» վճարել է 100 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում