«Պարի Սեն Ժերմենը» խոշոր հաշվով հաղթեց «Մարսելին» (տեսանյութ)

Ֆրանսիայի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» ընթացիկ առաջնության 27-րդ տուրում հյուրընկալվեց «Մարսելին» և ջախջախիչ՝ 5։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Փարիզյան թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մարկինյոսը, Էդինսոն Կավանին, Լուկաս Մոուրան, Յուլիան Դրաքսլերը, Բլեզ Մատյուիդին, իսկ «Մարսելի» միակ գոլը հեղինակեց Ռոդ Ֆաննին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 59 միավոր և «Նիցայի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները՝ առաջատար «Մոնակոյին» զիջելով 3 միավորով, իսկ «Մարսելը» 39 միավորով 7-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մարսել» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։5
Գոլերը՝ 70՛ – Մարկինյոս 6՛, Կավանի 16՛, Լուկաս 50՛, Դրաքսլեր 61՛, Մատյուիդի 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում