Բասկետբոլի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչների վերջին ելույթները

Բասկետբոլի ամերիկյան ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Իդահո Վենդելսը» 83:78 հաշվով առավելության է հասել «Վեբեր Սթեյթի» նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել 13 միավոր։ «Իդահո Վենդելսը» 27 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը 76:46 հաշվով առավելության է հասել «Օրեգոն Սթեյթի» նկատմամբ: Կուրդօղլյանը («Կալիֆորնիա Գոլդեն Բիարս») խաղադաշտում անցկացրել է 1 րոպե: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը 28 հանդիպումից հետո գտնվում է 4-րդ հորիզոնականում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը» 69:61 հաշվով պարտվել է «ՍՄՈՒ Մուստանգսին»: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե: 28 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 65:64 հաշվով պարտվել է «Իստերն Շորին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե, հավաքել է 3 միավոր: 30 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանի «Ջոնսոն Ուելսը» 68:61 հաշվով պարտություն է կրել «Լասսելից»: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 5 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 23-րդ տուրի շրջանակներում 96:85 հաշվով առավելության է հասել «Բասկոնիա» ակումբի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղացել է 33 րոպե և 15 միավոր հավաքել: 23-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 7-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում