Փոխվել է «Արարատ» – «Շիրակ» խաղի օրն ու վայրը

Առաջիկա հանգստյան օրերին վերսկսվող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Արարատը» կընդունի Գյումրիի «Շիրակին»:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով խաղը ֆինանսների նախարարության մարզադաշտից (նախկին «Միկա») տեղափոխվել է «Բանանց» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտ:
«Արարատ» - «Շիրակ» հանդիպումը փետրվարի 4-ի փոխարեն կկայանա փետրվարի 5-ին և կմեկնարկի 14:00-ին: