Պրեմիեր լիգայի պատմության ամենահաճախ գոլեր խփող հարձակվողները

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Տոտենհեմը» 4:0 հաշվով հաղթել է «Սթոք Սիթիին», իսկ թիմի հարձակվող Հարի Քեյնը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

23-ամյա անգլիացու համար դա արդեն 66-րդ գոլն էր Պրեմիեր լիգայում: Քեյնին յուրաքանչյուր խփած գնդակի համար պահանջվում է միջինը 127 րոպե: Դա ԱՊԼ-ի պատմության (սկսած 1992 թվականից) երրորդ լավագույն արդյունքն է:

«Տոտենհեմի» ռմբարկուից հաճախ աչքի է ընկել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն (յուրաքանչյուր 110 րոպեին) և «Արսենալի» նախկին առաջատար Թյերի Անրին (122 րոպե):

«BBC Sport»-ը ներկայացրել է Պրեմիեր լիգայի պատմության ամենահաճախ գոլեր խփող հարձակվողներին.

1. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – մեկ գոլի համար 110 րոպե
2. Թյերի Անրի («Արսենալ») – 122 րոպե
3. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 127 րոպե
4. Ռուդ վան Նիստելրոյ («Մանչեսթեր Յունայթեդ») – 128 րոպե
5. Խավյեր «Չիչարիտո» Էրնանդես («Մանչեսթեր Յունայթեդ») – 130 րոպե
6. Դիեգո Կոստա («Չելսի») – 137 րոպե
7. Լուիս Սուարես («Լիվերպուլ») – 139 րոպե
8. Ռոբին վան Պերսի («Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ»)


Քեյնն Անգլիայի առաջնությունում երեք խաղ անցկացրել է նաև «Նորվիչի» կազմում, սակայն խփած գոլով աչքի չի ընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում