«Ալաշկերտը» նորեկներ ունի

«Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ Հայաստանի չեմպիոնը տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել։ 

Դեռևս ամերիկյան հավաքի ընթացքում ակումբը պայմանագիր է ստորագրել Լեստեր Ստեֆան Պելտիերի հետ: «Ալաշկերտը» համալրել են նաև Բելառուսի «Գոմելից» վերադարձած Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը, ով առաջնության աշնանային հատվածում հանդես էր գալիս «Բանանցում» և սերբ Սաշա Ֆիլիպովիչը: 24-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը սերբական «Նապրեդակն» էր, որի հետ «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է անցկացրել անթալյան հավաքի ժամանակ:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ բոլոր պայմանագրերը նախատեսված են մինչև 2018 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում