Ջոկովիչ․ Պարտություններից ավելի շատ դասեր ես քաղում

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն Ակապուլկոյի մրցաշարում մեկնարկից առաջ վստահեցրել է, որ Ավստրալիայի Բաց առաջնության անհաջողությունից հետո իր լավագույն խաղն է ցուցադրելու։

-Այս շաբաթ ձգտելու եմ իմ լավագույն թենիսը ցուցադրել։ Հույս ունեմ՝ լավ մրցաշար կանցկացնեմ։ Համոզված եմ՝ բարդ պայքար է լինելու։ Երկար տարիներ Ավստրալիայի Բաց առաջնությունից հենց առաջին շաբաթից դուրս չէի մնացել, սակայն հիմա ամեն ինչ նորմալ է։ Նման անհաջողությունը սպասելի է, երբ լավագույն խաղդ չես ցուցադրում։ Սա սպորտ է, պետք է համակերպվել։ Պարտություններից ավելի շատ դասեր ես քաղում։

Ընդհանուր առմամբ, հիմա շատ ավելի լավ մարզավիճակում եմ։ Պետք է շարունակեմ առաջ գնալ։ Հույս ունեմ՝ կխուսափեմ վնասվածքներից և դեռ երկար տարիներ ինձ կնվիրեմ թենիսին,- սերբ թենիսիստի խոսքը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում