«Վալենսիան» նվազագույն հաշվով հաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին խփեց Էլյակիմ Մանգալյան։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 29 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, իսկ «Լեգանեսը» 21 միավորով 16-րդն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում