«Լիվերպուլը» հրաժարվել է բանակցել «Պարի Սեն Ժերմենի» հետ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջը «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել, սակայն անգլիական ակումբը մերժել է բանակցելու առաջարկը։

«Goal.com»-ը հաղորդում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկացել ձմռանը վաճառել որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր, սակայն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարմար առաջարկի դեպքում հրաժարվել Սթարիջի ծառայություններից։

Դենիել Սթարիջի՝ «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է ընդամենը 14 հանդիպման (մեկնարկային կազմում 5 անգամ), խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Հավելենք, որ իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սթարիջի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում