Մարեյ․ Պետք չէ «wild card» տրամադրել որակազրկված թենիսիստներին

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը կարծում է, որ մրցաշարերի կազմակերպիչները դոպինգ օգտագործելու համար որակազրկված թենիսիստներին չպետք է «wild card» տրամադրեն։

Այսօր հայտնի է դարձել, որ Հռոմի մրցաշարի կազմակերպիչները «wild card» են տվել Մարիա Շարապովային, ում որակազրկումն ավարտվելու է այս տարվա ապրիլի 25-ին։ Ռուս թենիսիստուհին ավելի վաղ «wild card» էր ստացել Շտուտգարտի և Մադրիդի մրցաշարերի կազմակերպիչներից։

«Կարծում եմ՝ որակազրկված մարզիկները պետք է իրենց ուժերով աշխատեն կորտ վերադառնալ։ Պետք չէ նրանց «ուայլդ քարտ» տրամադրել։ Կազմակերպիչների մեծ մասը պարզապես այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք մրցաշարին ավելի շատ օգուտ են բերում։ Նրանք կարծում են, որ հնչեղ անունները կօգնեն ավելի շատ տոմսեր վաճառել, դրա համար էլ այսպես են վարվում։

Շարապովան վարկանիշային աղյուսակում իր դրությունն ուղղելու հնարավորություն ունի։ Եթե չստացվի, հետաքրքիր է՝ ինչ կլինի «Ուիմբլդոնի» դեպքում։ Տեսնես՝ այնտեղ ինչ որոշում կկայացնեն»,- Մարեյի խոսքը մեջբերված է «The Times»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում