Սամպաոլի․ Պայմանագրիս երկարաձգումը կախված է մրցաշրջանի ադյունքներից

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին պատմել է, թե ինչու չի շտապում երկարաձգել պայմանագիրը՝ չնայած ակումբի ղեկավարությունը նման ցանկություն է հայտնել։

«Պայմանագրիս երկարաձգումը կախված է այս մրցաշրջանի ադյունքներից և հաջորդ մրցաշրջանի համար ակումբի նպատակներից ու հնարավորություններից։ «Սևիլյան» ամբողջ աշխարհում հարգանք է վայելում, սակայն պետք է պահել այս մակարդակը։ Տեսնենք՝ ինչ պահանջներ կունենա ակումբի ղեկավարությունը։ Ապագայի համար ծրագրերը պետք է հստակ լինեն»,- Սամպաոլիի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Խորխե Սամպաոլիի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնայի» ղեկավարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում