«Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղի վայրը փոխվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Մարտի 5-ին նախանշված «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» հանդիպումը, որը պետք է կայանար Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կանցկացվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նման փոփոխության պատճառ է նշվում «եղանակային պայմանները»: Խաղը կմեկնարկի 14:00-ին:

ՀՖՖ-ն հաստատել է նաև, որ «Արարատ» – «Շիրակ» հանդիպումը կկայանա «Բանանցի» մարզաբազայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում