Գվարդիոլա. Շնորհակալ եմ Էնրիկեին իմ ակումբի համար արած ամեն ինչի համար

«Բարսելոնայի» նախկին և «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է կատալոնացիների մարզիչ Լուիս Էնրիկեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու որոշումը։

«Որպես «Բարսելոնայի» երկրպագու` տխուր եմ: Կարոտելու ենք «կապտանռնագույններ» թիմի համար կատարյալ մարզչին: Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» երեք տարի անհավանական ֆուտբոլ է ցուցադրում: Շնորհակալ եմ նրան իմ ակումբի համար արած ամեն ինչի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում