Դյուրանտը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով

«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտը բուժզննում է անցել «Վաշինգտոնի» հետ խաղում ստացած վնասվածքի կապակցությամբ:

«Bleacher Report»-ի լրագրող Հովարդ Բեքը տեղեկացնում է, որ 28-ամյա ամերիկացու մոտ կապանների երկրորդ կարգի պատռվածք է հայտնաբերվել, ինչպես նաև ձախ ծնկի վնասվածք: Կալիֆորնիացիների առաջատարներից մեկը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: Չորս շաբաթ անց բասկետբոլիստը ևս մեկ բուժզննում կանցնի:

«Գոլդեն Սթեյթը» դեռ չի կարողանում հայտնել Դյուրանտի ապաքինման ժամկետները, սակայն ակումբում չեն բացառում, որ նա խաղադաշտ կվերադառնա մինչև NBA-ի կանոնավոր առաջնության ավարտը:

Դյուրանտը ձախ ծունկը վնասել էր, երբ նրա վրա էր ընկեl «Ուորիորզի» կենտրոնական Զազա Պաչուլյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում