USD
EUR
RUB

Ի՞նչ է փոխվել Հայաստանի առաջնությունում

 

Այսօր` մարտի 4-ին գրեթե երեք ամսվա դադարից հետո վերսկսում է Հայաստանի առաջնությունը: Sport.Times.am-ը ներկայացնում է` ձմեռային դադարի ժամանակ ի՞նչ է փոխվել Հայաստանի առաջնությունում:

Բոլոր թիմերն ուժեղացել են... կամ գրեթե բոլորը: Առաջատար «Շիրակը» հրաժեշտ է տվել Նեմանյա Ստոշկովիչին, Կոնստանտին Շուլցին, Բրայան Դե Լա Ֆուենտեին և Գիորգի Գոգիչաևին: Փոխարենը գյումրեցիներին է միացել 7 ֆուտբոլիստ` Վսևոլոդ Երմակովը, Ումարու Կաինան, Կիրան Նվաբուեզեն, Սեմյոն Դացենկոն, Բակայոկո Սակոն, Միլյուտին Իվանովիչը և Սաֆիու Աբդուլ Ֆատաուին:

«Շիրակը» վաղուց էր սպասում դարպասապահ Երմակովին հրավիրելու հնարավորությանը։ Վերջինս մի քանի անգամ թիմին օգնել է եվրագավաթներում: Աշնանը ֆեդերացիայի կողմից արտասահմանցի դարպասապահների սահմանափակման վերացումից հետո ռուս ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորություն ստեղծվեց: Մյուս ֆուտբոլիստները հրավիրված են թիմի կազմի «խորությունն» ապահովելու համար: Հատկապես նկատելի է հարձակվողների (Մուսա, Նվաբուեզե, Ֆատաուի) դիրքի ամրապնդման փորձը: Դա գյումրեցիների ամենաքննարկվող և ամենամեծ ուշադրությանն արժանացող դիրքն է:

Թարմացված «Շիրակը»



Ինչպես միշտ, տրանսֆերային շուկայում ակտիվ էր «Ալաշկերտը»: Ամեն ինչ սկսվեց մարզչի փոփոխությունից: Տարվա վերջում թիմը գլխավորող Կարեն Բարսեղյանին փոխարինել է նրա օգնական, «Միկայի» ու «Բանանցի» նախկին մարզիչ Արամ Ոսկանյանը: Վերջինս եզրային ֆուտբոլի մեծ սիրահար է և ըստ նրա պահանջների, ակումբը ձեռքբերումներ է կատարել: Մասնավորապես, Հայաստանի չեմպիոնին են միացել նախկին արարատցիներ Գևորգ Նռանյանն ու Մհեր Սահակյանը, Զավեն Բադոյանը, ով հասցրեց դրանից հետո պայմանագիր կնքել «Գոմելի» հետ և խզել այն, Նարեկ Բեգլարյանը, բրազիլացի Վալդիրը, կենտրոնական պաշտպան Նենադ Ստոյկովիչը, կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը, մրցաշրջանի առաջին կեսը «Բանանցում» անցկացրած Ացամազ Բուրաևը, մեկ այլ սերբ Սաշա Ֆիլիպովիչը, եզրային պաշտպան Թեդ Նտիրբուզան և տրինիդադցի հարձակվող Լեսթեր Պելտիերը: Ավելի վաղ թիմից հեռացել էին հարձակվող Նորայր Գյոզալյանը և կիսապաշտպաններ Կարեն Մուրադյանը, Արամ Հովսեփյանն ու Արսեն Բալաբեկյանը:

Ակնհայտ է, որ նման փոփոխություններից հետո թիմի կազմն ուժեղացել է՝ չնայած Մուրադյանի ու Գյոզալյանի բացակայությունը կարող է զգացնել տալ: «Ալաշկերտն» ամեն ինչ անելու է չեմպիոն դառնալու համար, որքան էլ որ ակումբում այն գերնպատակ չեն ներկայացնում:

«Փյունիկի» համար տրանսֆերային շուկան, ի տարբերություն 2016-ի ամռան «մասսայական արտագաղթի», շատ ավելի հանգիստ էր: Արտասահման մեկնեց նաև թիմի վերջին «վետերան» Կամո Հովհաննիսյանը, ով պայմանագիր է կնքել բելառուսական «Տորպեդո Բելազի» հետ: Երևանյան ակումբը նոր ձեռքբերումների մասին չի հայտարարել: Միայն հայտնի է, որ ակումբի լիիրավ խաղացող է դարձել «Բանանցի» նախկին կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: «Փյունիկը» նախկինի պես իր հույսերը կապել է երիտասարդ հայ խաղացողների հետ:

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը դեռ հունվարին ընդգծեց թիմի հենակետային կիսապաշտպանի ու ենթահարձակվողի դիրքերի ուժեղացման անհրաժեշտությունը: Այդ պատճառով կապանցիները պայմանագիր կնքեցին «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստներ Արթուր Յուսպաշյանի ու Սարգիս Շահինյանի, ինչպես նաև Արթուր Ադամյանի հետ: Թիմին միացան նաև եզրային կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանն ու խոստումնալից մակեդոնացի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը: Ակումբից հեռացել է եզրային պաշտպան Ալեն Համբարձումյանը: Կապանցիների կազմի ուժեղացումն ակնհայտ է: Նրանք պայքարելու են ոչ միայն մրցանակային տեղերի, այլ նաև չեմպիոնության համար:

Երիտասարդացման ուղին բռնած «Բանանցը» մի քանի փորձառու խաղացողներով է համալրվել, որոնք պետք է նպաստեն պատանի խաղացողների աճին: «Բանանց» են վերադարձել հարձակվող Նորայր Գյոզալյանը, ինչպես նաև կիսապաշտպաններ Կարեն Հարությունյանն ու Արամ Լոռեցյանը: Ավելի ուշ թիմին միացել են նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը, սերբ հարձակվող Նենադ Ինյացը: Երևանյան ակումբից վերջնականապես «Փյունիկ» է տեղափոխվել թիմի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը՝ Պետրոս Ավետիսյանը: Ավելի վաղ` դեկտեմբերի սկզբին, թիմին հրաժեշտ էին տվել նախկին առաջատարներ Զավեն Բադոյանը, Լաերսիոն, Կլաուդիո Տորեխոնը և մի շարք այլ լեգիոներներ:

Եթե համեմատենք 2016 թվականի տարեվերջի ու ներկայիս կազմերը, ապա «Բանանցը» համալրվել է և ավելի ուժեղացել: Իսկ ահա նոյեմբերի վերջի դրությամբ թիմի կազմն ավելի ուժեղ չէ, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում, երիտասարդները կարող են ավելի լավ արդյունքի հասնել:

«Բանանցի» նորեկ Նենադ Ինյացը

Բացահայտ ետնապահ «Արարատը» հիմնականում համալրվել է առանց թիմի մնացած խաղացողներով: Արկադի Անդրեասյանի թիմին են միացել դարպասապահ Գոռ Էլյազյանը, պաշտպաններ Գոռ Պողոսյանը, Ռևիկ Եղիազարյանը, Էրիկ Նազարյանը, կիսապաշտպաններ Արեգ Ազատյանը, Արմեն Դուրունցը, Դավիթ Գրիգորյանը, Արամ Հովսեփյանը, Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը, Էդգար Մկրտչյանը: Հարձակվողներ Դավիթ Ղանդիլյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև «Արարատ-2»-ի մի շարք ֆուտբոլիստներ: Թիմից հեռացել են պաշտպաններ Դավիթ Մարկոսյանը և Պետրոս Տեր-Պետրոսյանը, կիսապաշտպաններ Մհեր Սահակյանը ու Արամ Լոռեցյանը:

Տնային մարզադաշտերը

Երևանի «Արարատը», որը մրցաշրջանի առաջին կեսում տնային խաղերն անցկացնում էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղափոխվել է Ֆինանսների նախարարության (նախկին «Միկա») մարզադաշտ: Երևանյան ակումբը պնդում է, որ մեղմ ասած տարօրինակ իրավիճակում է հայտնվել: «Արարատին» տեղեկացրել են, որ նոր մարզադաշտ փնտրի, որովհետև «Հանրապետականում» վերանորոգումներ են կատարվելու: Սակայն ընդամենը մի քանի օր անց հայտնի է դարձել, որ այդ ստադիոնում իր տնային հանդիպումներն է անցկացնելու «Գանձասար-Կապանը»: «Արջերը» դեռ չեն պարզաբանել, թե որն էր Կապանում խաղալուց հրաժարվելու պատճառը:

Տարoինակությունները դրանով չեն ավարտվել: 18-րդ տուրի շրջանակում կայանալիք «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղը «եղանակային պայմաններից» ելնելով անցկացվելու է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում՝ «Փյունիկի» հարկի տակ: Բացի այդ, «Արարատը» նույնպես չի կարողանում իր ելույթները սկսել «Միկայում»: Նույն եղանակային պայմաններից ելնելով «Արարատ» - «Շիրակ» խաղը կայանալու է «Բանանցի» արհեստական մարզադաշտում: «Հայկական եղանակը» և «մարզադաշտերի վերանորոգումները» հաշվի առնելով՝ այս փոփոխությունները կարելի է վերջինները չհամարել:

Ուրբաթօրյա խաղեր

Հունվարի վերջին ՀՖՖ-ն հայտարարեց, որ «Հայաստանի առաջնության հանդիպումների հեռարձակման համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով Բարձրագույն խմբի օրացույցում տեղի են ունեցել փոփոխություններ»:

Մասնավորապես առաջիկա 9 տուրերի մեկական (մեկ դեպքում երկու) խաղ տեղափոխվել է ուրբաթ օրը: Այդ քայլն ուղղված է նրան, որ «ուիքենդի» ժամանակ մեկական մրցավեճ նշանակված լինի, որպեսզի բոլոր խաղերի հեռարձակումները հնարավոր լինի ցուցադրել տալ, սակայն արդեն գարնանային առաջին մրցափուլի օրացույցում կատարվեցին փոփոխություններ, որոնց արդյունքում «ուրբաթօրյա» խաղը տեղափոխվեց կիրակի: Այս նորամուծությունում նույնպես արժե հաճախ նման փոփոխություններ սպասել, հատկապես հավաքականների հանդիպումներին մոտ ժամանակահատվածներում:



Ամփոփում

Կազմի «խորության» և նոր ֆուտբոլիստների անուններից ելնելով՝ կարելի է պնդել, որ «Շիրակը», «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը» և «Բանանցն» ավելի ուժեղ են դարձել, քան առաջնությունում դադար հայտարարելու պահին էին: «Փյունիկը» միայն մեկ կորուստ է ունեցել, սակայն խոստումնալից երիտասարդներով կարող է շարունակել հավասար պայքար մղել մյուս թիմերի հետ, ինչպես դա անում էր աշնանը: «Արարատը» նույնպես համալրումներ է ստացել, որոնք, ճիշտ է, այն մակարդակի չեն, որ օգնեն թիմին հաճախ հաղթել, սակայն թույլ կտան ավելի հաջող հանդես գալ: Մյուս կողմից վատ արդյունքները, քան մրցաշրջանի առաջին կեսում էր, «Արարատը» դժվար թե երբևէ կարողանա կրկնել:

 

Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan