Քեյնի դուբլի ու Ալիի գոլի շնորհիվ «Տոտենհեմը» հաղթեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալեց «Էվերթոնին» և 3:2 հաշվով հաղթանակ տարավ:

Խաղի ընթացքոււմ լոնդոնցիները բացահայտ առավելություն ունեին, ինչն արտացոլվեց Հարի Քեյնի 2 գոլերում: Միայն դրանից հետո լիվերպուլիցներն ակտիվացան ու Ռոմելու Լուկակուի գնդակի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը: Մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին Դելե Ալին մեկ հպումով գնդակն ուղարկեց Ժոել Ռոբլասի դարպասը, որը հաղթական դարձավ, քանի որ ընդամենը մի քանի վայրկայն հետո տուգանայինի խաղարկման ժամանակ Էյներ Վալենսիան «Էվերթոնի» երկրորդ գոլը խփեց:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորզիոնականը և այժմ 7 միավորով է հետ մնում առաջատար «Չելսիից»: Վերջինս 1 խաղ պակաս է անցկացրել: «Էվերթոնը» 44 միավորվ 7-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Տոտենհեմ» – «Էվերթոն»` 3:2
Գոլերը. Քեյն (20, 59), Ալի (90+2) – Լուկակու (81), Է. Վալենիսա (90+3)

Հետևեք մեզ նաև Telegram-ում