ԱՊԼ. 2010-ից հետո Սիլվան՝ ամենաշատ գոլային փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան գոլային փոխանցում է կատարել Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Սանդերլենդի» դեմ արտագնա խաղում (2:0): Նա օգնել է աչքի ընկնել Լերոյ Սանեին:

«Opta»-ն հաշվարկել է, որ իսպանացու` Անգլիա տեղափոխությունից հետո Պրեմիեր լիգայի ոչ մի ֆուտբոլիստ նրանից շատ գոլային փոխանցում չի կատարել: 31-ամյա խաղացողն աչքի է ընկել  62 գոլային փոխանցմամբ:

Հիշեցնենք, որ Սիլվան «Վալենսիայից» «Մանչեսթեր Սիթիի» է տեղափոխվել 2010 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում