Արկադի Մկրտիչյանը 21 միավոր է վաստակել

Բասկետբոլի ամերիկյան ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Իդահո Վենդելսը» 84:75 հաշվով առավելության է հասել «Սոուսերն Յուտայի» նկատմամբ: 

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղահրապարակում անցկացրել է 33 րոպե և վաստակել 21 միավոր: «Իդահո Վենդելսը» 29 խաղից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 65:64 հաշվով պարտվել է «Իստերն Շորին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 5 րոպե և իր հաշվին գրանցել 1 միավոր: 31 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում