Ջոնսոն. Կուչերովի այդ բուլիտը «YouTube»-ում հավերժ հիթ է լինելու (տեսանյութ)

«Տամպա Բեյի» հարձակվող Թայլեր Ջոնսոնը մեկնաբանել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Բաֆալոյի» հետ խաղում (1:1, բ. 2:0) իր թիմակցի՝ Նիկիտա Կուչերովի իրացրած բուլիտը:

«Կուչերովը միտումնավոր այդպես իրացրեց: Նա մարզումների ժամանակ անընդհատ այդպես է անում: Միգուցե, ոմանց դա դուր չի գա, բայց ո՞վ կարող էր մտածել, որ նման բան կարող է NHL-ի խաղի ժամանակ պատահել:

Այդ գոլը «YouTube»-ում հավերժ հիթ է լինելու: Անհամբեր սպասում եմ կրկնապատկերը դիտելու է հնարավորությանը»,- ամերիկացու խոսքերն է մեջբերել լիգայի պաշտոնական կայքը:

Ռուս հոկեյիստի գոլը մեկ օրում «YouTube»-ում 1,2 միլիոն դիտում է ունեցել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում