Պաշտոնական. Նիկշա Բավցևիչը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը: Այդ մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Նիկշա Բավցեվիչը ծնվել է 1956 թվականի հունիսի 2-ին, Խորվաթիայի Սպլիտ քաղաքում:

Մարզչական կարիերան

1974-1979թթ. գխավորել է Սպլիտի «Դելվին» ակումբի պատանեկան թիմը: 1979-1980թթ. եղել է Սպլինտի «Դալվին» ակումբի գլխավոր մարզչի օգնական և պատանեկան թիմի գլխավոր մարզիչ: 1980-1986թթ. գլխավորել է Սպլինտի «Դալվին» ակումբը։ 1986-1987թթ․ գլխավորել է «Ջուգոպլաստիկա» ակումբի պատանեկան թիմը և դարձել Խորվաթիայի և Հարվսլավիայի չեմպիոն:

1987-1989թթ․ եղել է Սպլիտի «Ջուգոպլաստիկայի» կրտսեր և պատանեկան թիմերի գլխավոր մարզիչ, իսկ 1992-1993թթ.՝ Վիեննայի «Բասկետ Ֆլայերս» ակումբի գլխավոր մարզիչ: 1993-1996թթ. Նիկշա Բավցևիչը եղել է գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն շվեցարական «Բերնեքս» ակումբում:

1996-1997թթ. «Խորվաթիա Ինշուրանս»-ի պատանեկան հավաքականի հետ հաղթել է Խորվաթիայի առաջնությունը: 1997-1998թթ. «ԿԿ Սպլիտ» ակումբի հետ դարձել է Խորվաթիայի փոխչեմպիոն: 1999-2004թթ. եղել է Բելգիայի «Պեպինստեր» ակումբի գլխավոր մարզիչը։ 2002-2003թթ. դարձել է Բելգիայի փոխչեմպիոն, 2004-2007թթ. գլխավորել է բելգիական «Մոնս» ակումբը, 2008-2009թթ. գլխավորել է ռուսական «Սարատովը», 2009-2010 թթ. գլխավորել է խորվաթական «Տրիգորը»:

2010-2011թթ. եղել է Ռումինիայի առաջին դիվիզիոնի «Բուխարեստ» ակումբի գլխավոր մարզիչ, իսկ 2011-2012թթ.՝ Խորվաթիայի «Սպլիտ» ակումբի գլխավոր մարզիչ: Այդ ընթացքում գլխավորել է Խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը: Նրա գխավորությամբ Խորվաթիայի Մ-20 հավաքականը հաղթել է Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունում և ստացել Ա դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

2012-2013թթ. գլխավորել է Ռումինիայի առաջնության «Կլուժ» ակումբը, իսկ 2013-2015թթ․՝ «Բուխարեստը»։ 2015 թվականից մինչ այժմ գլխավորում է շվեցարական «Մոնտեյ» ակումբը: 2016-2017 թթ. դարձել է Շվեցարիայի գավաթակիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում