Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու պատճառներից մեկը Սիլվան էր

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի խաղը:

«Դավիդը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ երբևէ աշխատել եմ: Երջանիկ եմ, որ նրա մարզիչն եմ: «Մանչեսթեր Սիթիի» տեղափոխվելու պատճառներից մեկը Սիլվայի հետ աշխատելու հնարավորությունն էր:

Երբ մարզում էի «Բարսելոնան», նա «Վալենսիայում» էր: Արդեն այն ժամանակ մտածեցի, որ նա յուրահատուկ ֆուտբոլիստ է: Սակայն նրա խաղով էլ ավելի էի տպավորված էի, երբ նրա հետ նույն թիմում հայտնվեցի: Սիլվան իր էությամբ հաղթող և իսկական մարտիկ է:

«Սանդերլենդի» դեմ Դավիդը հիանալի խաղաց: Հանդիպման ժամանակ նրան այդ մասին չասացի, բայց փոխարենը հրավիրեցի ճաշի»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «AS.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում