Եվրագավաթների պատմության ամենաարդյունավետ թիմերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է եվրագավաթների պատմության արդյունավետության մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ:

Մադրիդի «Ռեալը» եվրագավաթների պատմության ամենաշատ խաղեր անցկացրած ու գոլեր խփած թիմն է, սակայն միջին արդյունավետությամբ առաջատարներն այլ են:

«Արքայական ակումբը» մտնում է եվրագավաթներում հարյուրից ավելի խաղեր անցկացրած թիմերի հաշվարկում միջինը երկու և ավելի գոլ խփող թիմերի լավագույն եռյակ: Առաջատարը 2,17 գոլով Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» է: Մադրիդցիները միջինը խփում են 2,11 գոլ: Երրորդ տեղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» (2,03):

Եթե 100 խաղի հաշվարկը իջեցնենք մինչև 20 հանդիպումները, ապա միջինը երկու և ավելի խփող թիմերին կավելանան ևս երկուսը: «Դերբի Քաունթին» 70-ականներին 4 մրցաշրջանի ընթացքում անչափ արդյունավետ է եղել: Անգլիացիները միջինը խփել են 2,27 գոլը, որին մեծապես նպաստել է 1976 թվականի սեպտեմբերին ՈւԵՖԱ-ի գավաթում իռլանդական «Ֆին Հարպսի» նկատմամբ 12:0 հաշվով հաղթանակը: Այդ խաղում Քևին Հեկտորը 5 գոլ է խփել, իսկ Չարլի Ջորջը` 3:

1956 թվականին Գավաթակիրների Գավաթի եզրափակիչ հասած «Ռեյմսն» էլ ավելի տպավորիչ վիճակագրություն ունի: Եվրագավաթային 4 մրցաշրջաների ընթացքում (բոլորը Չեմպիոնների Գավաթում) ֆրանսիացիները միջինը 2,62 գոլ են խփել:

«Քուինզ Պարկ Ռեյնջերսը» նույնպես կարող է հավակնել Եվրագավաթների պատմության ամենաարդյունավետ մասնակցի կոչմանը: Լոնդոնցիները եվրագավաթային երկու մրցաշրջանում (1976-77թթ․ և 1984-85թթ․) միջինը մեկ խաղում 4,17 գոլ են հեղինակել: ՔՊՌ-ն գոլ է խփել միջինը 28 րոպեն մեկ: Նրանք այս ցուցակում չեն քիչ հանդիպումներ անցկացնելու պատճառով:


1970-ականների Մյունխենգլադբախի «Բորուսսիան» 

Եվրագավաթներում 100 և ավելի խաղի մասնակցած ամենաարդյունավետ թիմերը

1.«Բորուսսիա» Մ. (163 խաղում 354 գոլ) – միջինը 2,17 գոլ
2. «Ռեալ» (511 խաղ 1079 գոլ) – 2,11
3. «Այնտրախտ» Ֆ. (106 խաղում 215 գոլ) – 2,03

Եվրագավաթներում 20 և ավելի խաղ անցկացրած թիմերը

1. «Ռեյմս» (24 խաղում 63 գոլ) – միջինը 2,62 գոլ
2. «Դերբի Քաունթի» (22 խաղում 50 գոլ) – 2,27
3.«Բորուսսիա» Մ. (163 խաղում 354 գոլ) –2,17
4. «Ռեալ» (511 խաղ 1079 գոլ) – 2,11
5. «Այնտրախտ» Ֆ. (106 խաղում 215 գոլ) – 2,03

ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերում ամենաշատ խաղերի մասնակցած 14 թիմերի միջին արդյունավետությունը.

1. «Ռեալ» (511 խաղ 1079 գոլ) – միջինը 2,11 գոլ
2. «Բավարիա» (434 խաղում 859 գոլ) – 1,98
3. «Բարսելոնա» (463 խաղում 916 գոլ) – 1,98
4. «Մանչեսթեր Յունայթեդ» (333 խաղում 589 գոլ) – 1,77
5. «Յուվենտուս» (403 խաղում 698 գոլ) – 1,73
6. «Լիվերպուլ» (343 խաղում 581 գոլ) – 1,70
7. «Այաքս» (365 խաղում 596 գոլ) – 1,63
8. «Բենֆիկա» (402 խաղում 654 գոլ) – 1,63
9. «Միլան» (369 խաղում 601 գոլ) – 1,63
10. «Անդերլեխտ» (385 խաղում 623 գոլ) – 1,62
11. «Պորտու» (355 խաղում 571 գոլ) – 1,61
12. «Դինամո» Կիև (344 խաղում 519 գոլ) – 1,51
13. «ՊՍՎ Էյնդհովեն» (339 խաղում 509 գոլ) – 1,50
14. «Ինտեր» (365 խաղում 544 գոլ) – 1,49։

Հետևեք մեզ նաև Telegram-ում