Ռամոս. ՉԼ-ից «Բարսելոնայի» դուրս մնալն ինձ կօգնի ավելի հանգիստ քնել

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Նապոլիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում տոնած արտագնա հաղթանակից (3:1) հետո կարծիք է հայտնել «Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան խաղի մասին:

««Բարսելոնայի» պարտությունն ինձ երջանիկ կդարձնի ու կօգնի ավելի հանգիստ քնել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca.com-ը:

Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի «Բարսելոնա» – «Պարի Սեն Ժերմեն» դիմակայության առաջին խաղում կատալոնացիները Փարիզում պարտվել են 0:4 հաշվով: Այսօր կկայանա պատասխան հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում