Լուիս Էնրիկե. Եթե որևէ թիմ կարող է մեզ 4 գոլ խփել, ապա մենք կարող ենք 6 գնդակով պատասխանել
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին։ Առաջին մրցավեճում կատալոնացիները զիջել են 0:4 հաշվով:
«Ավարտվել է դիմակայության միայն առաջին կեսը: Առջևում դեռ 95 րոպե կա և շատ բան այդ ընթացքում կարող է փոխվել: Ես դրական եմ տրամադրված: Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում: ՊՍժ-ն շատ ուժեղ մրցակից է:
Առաջին հանդիպումից հետո շատ բան է փոխվել, սկսել ենք ավելի լավ խաղալ: Եթե որևէ թիմ կարող է մեզ 4 գոլ խփել, ապա մենք կարող ենք 6 գնդակով պատասխանել: Նման բան ընթացիկ մրցաշրջանում արդեն եղել է: Առաջիկա մրցավեճում կորցնելու ոչինչ չունենք:
Իմ լավատեսությունը չի նշանակում, թե ես վստահ եմ, որ հաջորդ փուլ ենք անցելու: Նախկինում նման իրավիճակում չենք եղել, սակայն հավատում եմ իմ թիմին»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում AS.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում