Նովիցկին հասել է հեղինակավոր ցուցանիշի, որը նախկինում 5 խաղացողի է հաջողվել

«Դալասի» ծանր հարձակվող Դիրկ Նովիցկին ընգրկվել է պատվավոր ակումբում, որտեղ հայտնվում են NBA-ում 30 հազար միավոր վաստակած բասկետբոլիստները:

Գերմանացին այդ փառահեղ ցուցանիշին հասել է «Լեյկերսի» հետ կայացած խաղում (122:111), որում իր հաշվին 25 միավոր է գրանցել:

38-ամյա վետերանը միացել է Կարիմ Աբդուլ Ջաբարին, Կարլ Մելոունին, Կոբի Բրայանտին, Մայքլ Ջորդանին ու Ուիլտ Չեմբերլենին: Այդ ցուցակից միայն Բրայանտն ու Նովիցկին են 30 հազար միավոր հավաքել՝ հանդես գալով միայն մեկ ակումբի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում