ՉԼ․ «Բորուսսիան» ջախջախեց «Բենֆիկային» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիան» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը։ 

«Բենֆիկայի» հետ առաջին՝ արտագնա խաղում Թոմաս Տուխելի թիմը նվազագույն հաշվով պարտություն էր կրել, իսկ պատասխան խաղում առավելության հասավ 4։0 հաշվով։ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Կրիստիան Պուլիշիչը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բորուսսիա Դորտմունդ» – «Բենֆիկա»՝ 4։0 (ընդհանուր՝ 4։1)
Գոլերը՝ Օբամեյանգ 4՛, 61՛, 85՛, Պուլիշիչ 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում