Լուիս Էնրիկե. Հաղթանակը նվիրվում է 0:4-ից հետո «Բարսելոնային» հավատացող երկրպագուներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ 6:1 հաշվով տոնած հաղթանակը: Կատալոնացիները հաջորդ փուլ են անցել` առավելության հասնելով ընդհանուր 6:5 հաշվով:

«Չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկը մինչև վերջին վայրկյանը դադարում էր հավատալ հաջողությանը: Եթե չհաշվենք բաց թողնված գոլը, ապա «Բարսելոնան» հիասքանչ ֆուտբոլ ցուցադրեց, մենք բազմիցս ռիսկի էինք դիմում, բայց դա իր արդյունքը տվեց: Հաղթանակի բանալին գոլային պահերի լավ օգտագործման մեջ էր:

Կասկած չկա, որ քառորդ եզրափակչի մյուս մասնակիցները մեր ներկայության պատճառով իրենց հանգիստ չեն զգա: Ցանկանում եմ հատուկ նշել այն մարդկանց մասին, ովքեր 0:4 հաշվով պարտությունից հետո շարունակում էին հավատալ մեր թիմին: Այս հաղթանակը ձեզ է նվիրվում:

Խաղից առաջ 6 գոլ խփելու անհրաժեշտության մասին խոսում էի, որովհետև ՊՍԺ-ն շատ լավ թիմ է և կարող է գրավել ցանկացած մրցակցի դարպասը»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում