Էմերի. Խաղավերջում ամբողջությամբ կորցրել էինք հանդիպման վերահսկողությունը

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը (1:6, առաջինում` 4:0):

«Բաց թողեցինք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ մտնելու անհավանական հնարավորություն: Սարսափելի առաջին խաղակես անցկացրեցինք: Մրցակցին պրեսինգի չէինք դիմում և շատ վատ էինք վարվում գնդակի հետ: Սեղմվել էինք սեփական դարպասին, ինչի արդյունքում «Բարսելոնան» գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեցավ:

Ընդմիջումից հետո մի փոքր հանգստացանք և կարողացանք գոլ խփել: Մոտ էինք նույնիսկ հաշիվը 3:2 դարձնելուն: Մրցավարի որոշումները ՊՍԺ-ի դեմ էին: Խաղավերջում ընդհանրապես կորցրեցինք հանդիպման վերահսկողությւոնը և զիջեցինք: «Բարսելոնան» ունակ նման քամբեք կատարել: Վերջին րոպեներին նրանք կորցնելու ոչինչ չունեին:

Սա բացասական փորձ է իմ ու մեր ակումբի համար: Հարկավոր է դաս քաղել այս պարտությունից»,- բասկ մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում