Սերենա Ուիլյամսը կորցնելու է WTA-ի վարկանիշի առաջատարի դիրքը

Աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Ինդիան Ուելսի ու Մայամիի մրցաշարարին: Ամերիկուհին ծնկի վնասվածք ունի,- տեղեկացնում է ESPN-ը։

«Ծնկիս ցավի պատճառով չեմ մարզվել: Շատ տխուր եմ, որ չեմ կարողանալու մասնակցել այդ մրցաշարերին: Շարունակում եմ դրական տրամադրվածությամբ առաջ շարժվել: Անհամբեր սպասում եմ կորտ վերադառնալու պահին»,- հայտարարել է Ուիլյամսը:

Այսպիսով, անկախ Ինդիան Ուելսի մրցաշարի արդյունքներից` Անժելիկա Կերբերը շրջանցելու է 35-ամյա ամերիկուհուն և կրկին դառնալու է կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի առաջատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում