ՈւԵՖԱ. «Բորուսսիա» – «Բենֆիկա» ու «Բարսելոնա» – ՊՍԺ խաղերի լավագույն ֆուտբոլիստները

ՈւԵՖԱ-ն հայտնել է, թե ովքեր են ճանաչվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բորուսսիա Դորտմունդ» – «Բենֆիկա» (4:0) ու «Բարսելոնա» – «Պարի Սեն Ժերմեն» (6:1) հանդիպումների լավագույն խաղացողներ:

Դորտմունդում կայացած մրցավեճում լավագույն է ճանաչվել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին դարձել է հեթ-տրիկի հեղինակ և իր թիմին դուրս է բերել քառորդ եզրափակիչ:

«Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղի լավագույն խաղացողի կոչմանն արժանացել է կիսապաշտպան Անդրես Ինյեստան: 32-ամյա ֆուտբոլիստը դարձել է երկրորդ գոլի համահեղինակը, երբ նրա կրնկով փոխանցումից հետո Կուրզավան գրավել է սեփական դարպասը: Կատալոնացիների երրորդ գոլի դրվագում Ինյեստայի փոխանցումից հետո Նեմարը 11-մետրանոց է վաստակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում