Տուխել. Անհարգալից կլինի ասել, որ 4:0 հաշիվը սպասելի էր

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բենֆիկայի» հետ խաղը (4:0) և իր թիմի` քառորդ եզրափակիչ դուրս գալը:

«Եթե ասեմ, որ նման հաշիվ էի սպասում, դա անհարգալից կլինի «Բենֆիկայի» նկատմամբ: Դժվար է նման մրցակցի դեմ մրցավեճում 4 գնդակ ակնկալել, բայց մենք հավատում էինք, որ կարող ենք փոխել դիմակայության ընթացքը և ցուցադրեցինք դա: Հատկապես հաջող էինք գործում երկրորդ խաղակեսում:

Այսօր տեսանք իսկական Օբամեյանգին: Մեծ հարգանքով եմ վերաբերվում «Բենֆիկային», սակայն պետք է ասեմ, որ արժանի էինք հաղթանակին: Այժմ համառորեն աշխատելու ենք կիսաեզրափակիչ մտնելու համար»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում