«Փյունիկ» – «Արարատ» և «Գանձասար-Կապան» – «Բանանց» խաղերի մարզադաշտերը փոխվել են

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են նոր փոփոխություններ:

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կկայանա «Փյունիկ» մարզադաշտում, մարտի 10-ին, ժամը 16:00-ին: Երևանցիները տնային խաղադաշտ է համարվում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը:

«Գանձասար-Կապան» – «Բանանց» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Այն կկայանա մարտի 11-ին և կսկսվի ժամը 14:00-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կապանցիները մրցաշրջանի երկրորդ կեսում տնային հանդիպումներն անցկացնելու են Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, սակայն արդեն երկրորդ անգամ մրցակիցներին կընդունեն Ավանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում