Մոնտելա. «Յուվենտո՛ւս», Սկուդետոն գրեթե հաղթել ես, կենտրոնացիր ՉԼ-ի վրա

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան Իտալիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ արտագնա հանդիպումից առաջ թուրինցիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ Չեմպիոնների լիգայում ելույթների վրա:

42-ամյա մասնագետի կարծիքով «Ծեր Սինյորան» գրեթե ապահովել է Ա Սերիայի չեմպիոնի կոչումը:

«Երեք մրցաշարերում հանդես գալու պատճառով արդյո՞ք «Յուվենտուսը» կկորցնի կենտրոնացվածությունը: Նրանք սովոր են նման խաղացանկին:

Չեմ կարծում, թե նրանք կշեղվեն Չեմպիոնների լիգայի կողմը: Իհարկե, եթե կարողանայի «Յուվենոտւսին» խորհուրդ տալ, ապա նրանց կառաջարկեի կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա, քանի որ Սկուդետոն գրեթե նվաճել են»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում