USD
EUR
RUB

Ստամբուլ․ Գարիկ Բարսեղյանն ու Վալտեր Մարգարյանը մեդալներ չնվաճեցին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դողուի անվան 45-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան 57 կգ և 70 կգ քաշային ըմբիշները։ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն Ուլուկբեկ Ժոլդոշբեկովն էր։ Գոտեմարտը բավականին լարված ընթացք ունեցավ, բայց Բարսեղյանը կարողացավ հաղթել 6։5 հաշվով։ 1/4 եզրափակչում Գարիկ Բարսեղյանի մրցակիցը թուրք Նեբի Ուզունն էր։ Գոտեմարտի առաջին փուլում Բարսեղյանը հաղթում էր 4։2 հաշվով, սակայն երկրորդ փուլում թուրք ըմբիշին հաջողվեց տուշեով հաղթանակ կորզել։ Ուզունը չհասավ եզրափակիչ, և Բարսեղյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը թուրք Մեմհեմդ Ֆենզինկանլին էր։ Գոտեմարտն ավարտվեց 7։5 հաշվով՝ հօգուտ հայ ըմբիշի։ 1/8 եզրափակչում Վալտեր Մարգարյանի մրցակիցը մեկ այլ թուրք ըմբիշ էր՝ Մուհամեդ Իլհանը։ Գոտեմարտը տևեց 2 րոպե, 32 վայրկյան, և հայ ըմբիշը բացահայտ՝ 15։4 հաշվով հաղթանակ տարավ։ Քառորդ եզրափակչում Մարգարյանի մրցակիցը 2015 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, ռուս Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովն էր։ Գոտեմարտի առաջին կեսը լարված անցավ, բայց երկրորդ մրցափուլում ռուս ըմբիշի փորձը զգացվեց, և նա տուշեով հաղթանակ տարավ։ Կիսաեզրափակչում Գաջիմագոմեդովը պարտվեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մագոմեդխաբիբ Կադիմագամեդովին, և Վալտեր Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ 

Վաղը գորգ դուրս կգան 61 կգ, 74 կգ և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Լրահոս
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի Ռոբերտո Կառլոս. Ռոնալդուն, Մեսսին, Նեյմարը և Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են Գատուզոն կարող է գլխավորել «Լացիոն» Գանձասար-Կապանի ֆուտբոլիստներն այսօր տոնական շապիկներով կխաղան (լուսանկար) Ծանրամարտի ԱԱ․ Իզաբելլա Յայլյանը 6-րդն է «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ «Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում․Աշխարհի Գավաթ Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ սկսել է արտասվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Բարսելոնա»-ի հինգ ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից Ըմբիշներ Գրիգորյանը և Մխիթարյանը գիտեն առաջին մրցակիցներին ԱԱ-ում Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին ԱԱ-ն Մանրամասներ՝ «Ֆոլ Չեսս Կլասիկ» մրցաշարից Ըմբիշ Վարուժան Կաջոյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ըմբշամարտի ԱԱ. Կաջոյանը հաղթեց Կիպրոս Մ-17 - Հայաստան Մ-17՝ 1։0 Ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտվեց ԱԱ-ի մեկնարկային գոտեմարտում Ռիվալդոն՝ «Ռեալի»-ի մասին ԱԱ. Վարուժան Կաջոյանի եւ Լևան Բերիանիձեի մրցակիցները հայտնի են Արթուր Ալեքսանյան․ Ցանկանում էի վնասվածքով մասնակցել եզրափակիչ գոտեմարտին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի Ներկայացվել է Պեկին-2022-ի թալիսմանը Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի 275 միլիոն եվրոյով Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով (տեսանյութ) Ֆանտաստիկ նորամուտ. «Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել Մխիթարյանը բացում է գոլերի հաշիվը «Ռոմա»-ի կազմում (տեսանյութ) Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի
website by Sargssyan