Դիբալայի՝ 97-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Դիբալայի՝ 97-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ Թուրինում․ «Յուվենտուսը» հյուրընկալեց «Միլանին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Մեհդի Բենատիան։ Նախքան ընդմիջում՝ 43-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարությունը․ Ժերար Դեուլոֆեուն արագացումից հետո արդյունավետ փոխանցում կատարեց Կառլոս Բակկային, ով էլ գրավեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը։ Թուրինցիները հաղթական գնդակը խփեցին ավելացված ժամանակում․ 97-րդ վերջնական հաշիվը ձևակերպեց Պաուոլո Դիբալան` անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 70 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» մնաց 50 միավորով 7-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» – «Միլան»՝ 2։1
Գոլերը՝ Բենատիա 30՛, Դիբալա 90+7՛ / 11-մետրանոց – Բակկա 43՛
Հեռացում՝ Սոսա 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում