UWW. Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է

UWW. Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում,- գրում է ՀԱՕկ-ի պաշտոնական կայքը:

66 կգ քաշային կարգում 2-րդը Միհրան Հարությունյանն է, Կարեն Ասլանյանը` 15-րդը:

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդը:

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում