«Գանձասար-Կապանը» հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացել է Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի՝ «Գանձասար-Կապան» – «Բանանց» հանդիպումը:

Խաղի ելքը որոշել է 74-րդ րոպեին կապանցիների խփած գնդակը: Արագ հակագրոհի ժամանակ Լուբամբո Մուսոնդան շրջանցել է պաշտպանին, աջ եզրով առաջ է նետվել և հաշվենկատ փոխանցում կատարել Վալմերսոնին, ով կրծքով գնդակն ուղարկել է դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ Աշոտ Բարսեղյանի թիմը վաստակել է 33 միավոր ու հավասարվել երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Բանանցը» 16 միավորով մնացել է հինգերորդ հորիզոնականում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում