«Ֆիորենտինայի» նոր մարզադաշտի նախագիծը (լուսանկարներ)

«Ֆիորենտինայի» նոր մարզադաշտի նախագիծը (լուսանկարներ)

«Ֆիորենտինան» իր պաշտոնական կայքի միջոցով ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը: 40 հազար նստատեղ ունեցող ստադիոնի կառուցման գինը նախնական հաշվարկներով կազմելու է 420 միլիոն եվրո:

Սպասվում է, որ կառուցողական աշխատանքները սկսվելու են 2019 թվականին և տևելու են 2 տարի: Առայժմ իտալական ակումբը հովանավորների կամ ներդրողների հետ համաձայնության չի հասել, սակայն ծրագրում է մոտ ապագայում անել դա:

«Ֆիորենտինան» իր ներկայիս մարզադաշտում` «Արտեմիո Ֆրանկոյում» է հանդես գալիս 1931 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում