Անգլիայի գավաթ․ «Տոտենհեմը» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Տոտենհեմը» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«Տոտենհեմն» առանց խնդիրների հաղթահարեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի արգելքը՝ 6։0 հաշվով առավելության հասնելով «Միլուոլի» նկատմամբ։ Լոնդոնի «Ուայտ Հարտ Լեյն» մարզադաշտում կայացած խաղում հեթ-տրիկ ձևակերպեց Սոն Հին Մինը, մեկական գոլ խփեցին Քրիստիան Էրիքսնեը, Դելե Ալին և Վինսենտ Յանսենը։

Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։ Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է 1/4 եզրափակչի վերջին՝ «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից (կայանալու է մարտի 13-ին) հետո։

Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Տոտենհեմ» – «Միլուոլ»՝ 6։0
Գոլերը՝ Էրիքսեն 31՛, Հին Մին 41՛, 54՛, 90+2՛, Ալի 72՛, Յանսեն 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում