«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 3։0 հաշվով առավելության հասավ «Պալերմոյի» նկատմամբ։ «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացած խաղում մեկական գոլ խփեցին Ստեֆան Էլ-Շարավին, Էդին Ջեկոն և Բրունո Պերեսը։

Այս հաղթանակից հետո «գայլերն» ունի 62 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 10 միավորով։ «Պալերմոն» 15 միավորով 18-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Պալերմո» – «Ռոմա»՝ 0։3
Գոլերը՝ Էլ-Շարավի 22՛, Ջեկո 76՛, Պերես 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում