«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվեց «Լորյանին»․ «Իվ Ալենմա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով։ Փարիզյան թիմի կազմում աչքի ընկավ Կրիստոֆեր Նկունկուն, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց Բենժամին Ժանոն, իսկ «Լորյանի» գոլը հեղինակեց Միշել Սիանին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 65 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մոնակոյին» զիջելով 3 միավորով, իսկ «Լորյանը» 22 միավորով վերջին տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լորյան» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Սիանի 68՛ – Ժանո 28՛ / ինքնագոլ, Նկունկու 52՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում