Վիգեն Էսկիջյանը` Հայաստանի Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ

Վիգեն Էսկիջյանը` Հայաստանի Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ

Տղամարդկանց Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը,- հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացայի մամուլի ծառայությունը:

Էսկիջյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 12-ին, Լիբանանում: Նա աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում՝ «Անդրանիկում», «Սաժեսում», «Հոմենթմենում» և «Գազիրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին: Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում