Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսը» կրկին հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Պորտուին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսը» կրկին հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Պորտուին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսն» ընդունել է «Պորտուին» և 1:0 հաշվով հաղթանակ տոնել:

Թուրինցիների առավելությամբ անցած մրցավեճի ելքը որոշվել է 42-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Մաքսի Պերեյրան սեփական տուգանայինում ձեռքով է խաղացել, ինչի համար կարմիր քարտ է ստացել, իսկ մրցակցին 11-մետրանոց իրացնելու հնարավորություն տվել: Նշակետին մոտեցած Պաուլո Դիբալայի հարվածից հետո Իկեր Կասիլյասը հակառակ անկյունն է ցատկել:

Երկրորդ խաղակեսն ավելի հանգիստ հունով է ընթացել, Սոարեշն ու Իգուայինը գոլի հեղինակ դառնալու մեկական իրական պահ են ունեցել, որոնք չեն իրացրել:

Ընդհանուր 3:0 հաշվով (առաջինում` 2:0) հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում