ԵԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը պարտվել է

ԵԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը պարտվել է

Ռումինիայի Բրաիլա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, ով պարտվել է իռլանդացի մարզիկին:

Վաղը՝ մարտի 16-ին, ռինգ դուրս կգա և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ևս 4 հայ բռնցքամարտիկ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում