Ինդիան Ուելս. Ֆեդերերը շանս չի տվել Նադալին, Ջոկովիչը պարտվել է (տեսանյութ)

Ինդիան Ուելս. Ֆեդերերը շանս չի տվել Նադալին, Ջոկովիչը պարտվել է (տեսանյութ)

Ինդիան Ուելսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում տեղի են ունեցել 1/8 եզրափակչի հանդիպումները:

Ռոջեր Ֆեդերերը մրցել է պատմականորեն իր գլխավոր մրցակցի` Ռաֆայել Նադալի հետ և հեշտությամբ հաղթանակ տոնել: Կայացած երկու սեթերից յուրաքանչյուրում շվեյցարացին շահել է իսպանացու 2 մատուցում, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել: Գրանցվել է 6:2, 6:3 հաշիվը:

Քառորդ եզրափակչում 35-ամյա թենիսիստը կմրցի Նիկ Կիրյոսի հետ: Ավստրալացին մրցաշարի այդ փուլում է հայտնվել Նովակ Ջոկովիչի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: Առաջին սեթի սկզբում Կիրյոսը շահել է սերբ թենիսիստի մատուցումը և բաց չի թողել առավելությունը, իսկ երկրորդում թենիսիստները հասել են թայ-բրեյք, որում նույնպես 21-ամյա մարզիկն ուժեղ է գտնվել: Վերջնական հաշիվն է 6:4, 7:6 (3):

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները.

Պաբլո Կարենյո-Բուստա – Դուշան Լայովիչ` 6:4, 7:6 (5)
Կեի Նիսիկորի – Դոնալդ Յանգ` 6:2, 6:4
Պաբլո Կուևաս – Դավիդ Գոֆեն` 6:3, 3:6, 6:3
Ջեք Սոք – Մալիկ Ժազիրի` 4:6, 7:6 (1), 7:5
Ստեն Վավրինկա – Յոսիհիտո Նիսիոկա` 3:6, 6:3, 7:6 (4)
Դոմինիկ Տիմ – Գաել Մոնֆիս` 6:3, 6:2

Հետևեք մեզ նաև Telegram-ում