Ջինոբիլիի` տուգանային նետումը միտումնավոր վրիպելու փորձը «ձախողվել» է (տեսանյութ)
16/03/2017 15:30
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության այսօր կայացած «Սան Անտոնիո» – «Պորտլենդ» խաղում (106:110) զավեշտալի դեպք է գրանցվել:
Խաղավարտից 2,5 վայրկյան առաջ տանտերերը հաշվի մեջ զիջելիս են եղել 105:108 հաշվով և տուգանային նետում կատարող Մանու Ջինոբիլին որոշել է միտումնավոր վրիպել, որպեսզի «Սփըրսը» տիրի անդրադարձին ու փորձի հեռահար նետմամբ հավասարացնել հաշիվը:
Արգենտինացու ծրագիրը խափանվել է, քանի որ գնդակը պատահաբար հայտնվել է օղակում: Հաջորդ գրոհի իրավունքը տրվել է «Թրեյլ Բլեզերսին»: