Ինդիան Ուելս․ Հայտնի են կիսաեզրափակչի առաջին մասնակիցները (տեսանյութ)
17/03/2017 13:11
Նմանատիպ
Ինդիան Ուելսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում մեկնարկել են 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումները։
Շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան 6:4, 4:6, 7:6 (7:2) հաշվով պարտության է մատնել ավստրալացի Դոմինիկ Տիմին։ 2 ժամ, 31 րոպե տևած խաղի ընթացքում Վավրինկայի ակտիվում գրանցվել է 8 էյս, 2 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից։ Դոմինիկ Տիմը մատուցման ժամանակ 5 սխալ է թույլ տվել, 11 հնարավոր բրեյք-փոյնթերից իրացրել է 3-ը։
Կիսաեզրափակիչ փուլում Վավրինկան խաղալու է Պաբլո Կարենյո-Բուստայի հետ։ Իսպանացի թենիսիստն 1/4 եզրափակչում 6։1, 3։6, 7։6 հաշվով հաղթել է Պաբլո Կուևասին։
1/4 եզրափակչի մյուս խաղերում մրցելու են՝ Ռոջեր Ֆեդերերը և Նիկ Կիրյոսը, Ջեք Սոքն ու Կեի Նիսիկորին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում