Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ «Կույր վիճակահանության» արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը՝

  • «Ատլետիկո» (Իսպանիա) – «Լեսթեր Սիթի» (Անգլիա) 
  • «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա) 
  • «Բավարիա» (Գերմանիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) 
  • «Յուվենտուս» (Իտալիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) 

1/4 եզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 18-ին և 19-ին։ Արդեն ապրիլի 21-ին նախատեսված է անցկացնել կիսաեզրափակչի վիճակահանությունը։ Խաղերի առավել հստակ ժամանակացույցը կհաստատվի ավելի ուշ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում