ԵԱ․ Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը 1/4 եզրափակչում են

ԵԱ․ Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը 1/4 եզրափակչում են

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում մարտի 16-ին ռինգ դուրս եկած Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ տոնեցին և դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Պարտություն կրեցին 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց իտալացի մրցակցին, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն առավելության հասավ Իսրայելը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 56 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում