Լևոն Ջուլֆալակյան. Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին, բայց հիմա լավ եմ

Լևոն Ջուլֆալակյան. Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին, բայց հիմա լավ եմ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Կիևում ինքնազգացողության վատացումից և բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան և անցել աշխատանքի:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լևոն Ջուլֆալակյանը խոսել է իր առողջական վիճակի մասին:

«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», – ասել է Ջուլֆալակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում